Իրանի Հյուսիսային Ազադեգան հանքավայրում նավթի արդյունահանման ծավալները կմեծացվեն օրական մինչեւ 250 հազար բարել: Այս մասին հայտնել է Ւրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:

«Հյուսիսային Ազադեգան հանքավայրի զարգացման նախագիծը մոտենում է ավարտին»,- մեջբերում է նրա խոսքը ՇԱՆԱ գործակալությունը: Իրանը պլանավորում է այդ հանքավայրում արդյունահանման ծավալները մինչեւ 2016թ. վերջը հասցնել օրական 250 հազար բարելի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախագծի իրականացման արդյունքում ածխաջրածինների հանքահանումը կմեծանա օրական 150 հազար բարելով: Հյուսիսային Ազադեգանի զարգացումը կընթանա 2 փուլով: Դրանցից յուրաքանչյուրում արդյունահանման ծավալների աճը կկազմի 75 հազար բարել:

Նշենք, որ Հյուսիսային Ազադեգան հանքավայրում նավթի պաշարները կազմում են 5.6 մլրդ բարել: