Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծի ռուս-թուրքական նիստը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին Մոսկվայում: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
Սամսուն-Ջեյհան նավթամուղը պետք է միացնի Թուրքիայի սևեծովյան Սամսուն եւ միջերկրական Ջեյհան նավահանգիստները` թույլ տալով բեռնաթափել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցները: 2009թ. հոկտեմբերին Միլանում ստորագրած համաձայնագրով, ռուսաստանյան «Ռոսնեֆտ», «Տրանստեֆտ» եւ «Սովկոմֆլոտ» ընկերությունները, թուրքական Calik եւ իտալական Eni խմբերը պետք է մասնակցեն Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարությանն ու շահագործմանը, նաեւ նավթամթերքների տեղափոխմանը, վերամշակմանն ու համատեղ վաճառքին: Նախագծի նկատմամբ հետաքրքրություն ունի նաեւ ռուսաստանյան ЛУКОЙЛ-ը: ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտնել է, որ ներդրումները կկազմեն 3 միլիարդ դոլար:
Սակայն սեպտեմբերի 3-ին, ռուսաստանյան «Տրանսնեֆտ» նավթառաքիչ մոնոպոլիայի ղեկավար Նիկոլայ Տոկարեւը հայտարարել է, որ ընկերությունը բավարարված չէ Սամսուն-Ջեյհան նախագծի վերաբերյալ Թուրքիայի հետ վարվող բանակցություններից: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է միակողմանիորեն առավելություն ստանալ եւ ՌԴ-ին առաջարկում է ոչ շահավետ պայմաններ:




























