Նյու Յորքում կհայտնվի Samsung 837 անունը կրող ինտերակտիվ թանգարան: Այն նախատեսված է միայն տեխնոլոգիաների ցուցադրության, սակայն ոչ վաճառքի համար, հայտնում է RNS-ը:
«Մենք չենք ցանկանում հաճախորդներին մեր արտադրանքը պարտադրել»,- ասել է Samsung 837-ի գլխավոր մենեջեր Զակ Օվերթոնը:
Samsung-ի նոր մարքեթինգային հարթակը տեղակայված է Մանհեթենի ամենահարավային հատվածում: Տարածքի ընդհանուր մակերեսը 5 հազար քառ/մ է: Կենտրոնի երեք հարկը զբաղեցնում է էկրանը, որը բաղկացած է 55 մատնաչափ անկյունագծով Samsung-ի 96 դիսփլեյներից:
Samsung 837-ում կան նաեւ ցուցադրական խոհանոց, սրճարան, տեսավիզուալ տաղավար, գեղարվեստական պատկերասրահ եւ 90 մարդ տեղավորող լսարան:
Նախկինում նման կենտրոն ուներ միայն Aple-ը:





























