Սեպտեմբերի 17-ին պայթյուն է որոտացել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի Pepperoni սրճարանում:

Ուկրաինական նորությունների տվյալներով տուժել են քաղաքի երկու հայտնի գործարարներ «Սլավուտիչ-Կապիտալ» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Գենադի Կորբանը եւ նրա գործընկեր Գենադի Ակսելրոդը: Երկուսն է ստացել են այրվածքներ եւ բեկորային վնասվածքներ: Դատախազությունը քրեական գործ է հարուցել «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով:  Կորբանը 2009թ. հոկտեմբերի 13-ին սեփական տան մուտքի մոտ պայթեցված Վյաչեսլավ Բրագինսկու ընկերն է: Բրագինսկու մյուս ընկերը` Դմիտրի Սպեկտորը 2010թ. հունիսին հրաշքով ողջ մնաց կրակահերթում: