Դամասկոսը հայտնել է, որ համաձայն է դադարեցնել մարտական գործողությունները ահաբեկչության, «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների եւ նրանց կամ «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող այլ խմբավորումների դեմ ռազմական ջանքերը շարունակելու հիմքի վրա: Այս մասին ասված է Սիրիայի արտաքին գործերի եւ ներգաղթյալների հարցերով նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՍԱՆԱ գործակալությունը:

«Պայմանավորված ժամկետներում մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի բարեհաջող իրականացման համար Սիրիայի կառավարությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակել ռուսական կողմի հետ համակարգել գործողությունները, սահմանելու համար այն շրջանները, որտեղ գործում են զինված խմբավորումները, որոնք կընդգրկվեն պայմանագրում դրա գործելու ընթացքում:  Սիրիայի ղեկավարությունն ընդգծում է նաեւ սահմանամերձ շրջանների վերահսկողությունն ապահովելու անհրաժեշտությունը, որպեսզի կանխի Սիրիայի զինված խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած օգնություն եւ թույլ չտա խմբավորումներին ամրացնել իրենց դիրքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ պաշտոնական Դամասկոսը նշել է, որ ինքն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ զինված խմբավորումների կողմից Սիրիայի քաղաքացիների կամ ԶՈՒ նկատմամաբ ցանկացած խախտումներին: