Telegram հաղորդագրությունների ծառայության ակտիվ օգտատերերի թիվը ամսական հասել է 100 միլիոնի: Այս մասին ասված է նախագծի բլոգում:

«Ներկայումս Telegram-ն ունի ավելի քան 100 մլն ակտիվ բաժանորդ, ամեն օր գրանցվում է եւս 350 հազար օգտատեր: Ամսական մենք մոտ 15 մլրդ հաղորդագրություն ենք ուղարկում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Telegram-ը անվճար հաղորդագրությունների ծառայություն է սմարթֆոնների եւ այլ սարքավորումների համար, որոնք կարող են տեքստեր եւ մեդիաֆայլեր ուղարկել: Այն գործարկել է «ՎԿոնտակտե»-ի հիմնադիր Պավել Դուրովը 2013թ., փոխանցում  է ՏԱՍՍ-ը: