ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից մարզերում փետրվարի 15-ից 21-ն  ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված հսկողության ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 48 մեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության տեսանյութից: 

ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներից 4-ը հետախուզման մեջ են եղել, իսկ 44-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Նույն ժամանակահատվածում 31 վարորդի նկատմաբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու իսկ 50 վարորդի՝ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու եւ այլ խախտումների համար: