Առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսը ակտիվ ու ինտենսիվ միջոցառումներ է նախատեսում իրականացնել: Այսօր` սեպտեմբերի 17-ին ՀԱԿ-ի հանրահավաքի վերջում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց այդ միջոցառումների հերթականությունը: (ֆոտոռեպորտաժ)
Ըստ այդմ, սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտ տոնական հանրահավաք տեղի կունենա նվիրված Հայաստանի անկախության 19-ամյակին: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվի երթ դեպի Հայաստանում ԵԽ գրասենյակ` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանին նվիրված նիստի նախօրեին: Հոկտեմբերի 15-ին կկայանա ՀԱԿ-ի հաջորդ համապետական հանրահավաքն ու երթը: Այդ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված կլինի կոռուպցիային: Հոկտեմբերի 19-20-ին եւս նախատեսվում են բողոքի ակցիաներ եւ միջոցառումներ:
Այժմ մեկնարկել է ՀԱԿ-ի երթը, որը խաղաղ է անցնում: Ինչպես միշտ, երթը կանցնի Մաշտոց-Ամիրյան-Նալբանդյան փողոցներով եւ կավարտվի Հյուսիսային պողոտայում:





























