Բորիս Գրեբենշչիկովն ու «Ակվարիում» խմբի անդամներն Օմսկում գետնանցումում համերգ են տվել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ներկաների խոսքով, հանպատրաստից համերգը հրաշալի է անցել: Երաժիշտները հավաքվածների համար կատարել են իրենց հիթերը եւ կես ժամում 10 հազար ռուբլի վաստակել: