Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեը 2010թ. հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների զորակոչ եւ ժամկետային զինծառայողների զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:

«ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ադրբեջանի զորակոչի մասին» օրենքի համաձայն 2010թ. հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանի Զինված ուժեր են զորակոչվելու 1992թ. ծնված եւ 18 տարին լրացած քաղաքացիները, նաեւ 1975-1991 թթ. ծնված մինչեւ 35 տարեկան անձինք, որոնք չունեն տարկետման իրավունք: Բացի «Զինվորական ծառայության մասին» օրենքի համաձայն պահեստազոր կզորացրվեն ժամկետային ծառայությունն անցած զինվորները, նավաստիներն ու սերժանտները: