Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Ամանորից առաջ մտադիր է գնել Բրազիլիայի հավաքականի ավագ, 2010-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ինտերի» 32-ամյա կենտրոնական պաշտպան Լուսիոյին:

Goal.com-ը հաղորդում է, որ «Զենիթը» «Ինտերին» 7 միլիոն եվրոյի առաջարկ կանի:

Eurosport-ը հիշեցնում է, որ «Զենիթի» երկու կենտրոնական պաշտպանների դիրքն այժմ կարող են զբաղեցնել Բրունու Ալվեշը, Նիկլաս Լոմբերթսը, Ֆերնանդու Մեյրան եւ Ալեքսանդր Լուկովիչը: Ընդ որում, Ալվեշին ու Լուկովիչին «Զենիթը» գնել է այս ամռանը ընդհանուր 30 միլիոն եվրո գումարով, իսկ Լոմբերթսը համարվում է Ռուսաստանի առաջնության լավագույն կենտրոնական պաշտպանը: