Ժամը 21:50-ի սահմաններում,  Երեւանի Տիգրան Մեծ եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում` 2x2 բենզալցակայանի մոտ միմյանց են բախվել «Լեքսուս» (ՋԻՊ) եւ ՎԱԶ-2106 մակնիշների ավտոմեքենաները: Բախման արդյունքում, ՎԱԶ-2106-ը գլխիվայր շուռ է եկել:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր չկան: 19 ՏՏ 999 պետհամարանիշով «Լեքսուսի» ղեկին եղել է Արթուր Խաչատրյանը, իսկ 65 ՕՕ 299 համարանիշով ՎԱԶ- 2106-ի ղեկին` Արմեն Ստեփանյանը: 

Դեպքի վայրում աշխատում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Թե ո՞վ է բախման մեղավորը, կպարզի քննությունը:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի