Վանաձորում, փետրվարի 23-ին կենդանիների կողմից հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով, այն հայտնաբերվել է Վանաձորի կայարանամերձ հատվածում, երեկոյան ժամը 18:00-ի սահմանում:

Հոշոտված կնոջ ինքնությունը ճշտվում է: Չի բացառվում, որ գտնված դիակը ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող 1963թ. ծնված Տատյանա Ի-ինն է, սակայն դիակի ճանաչում հարազատների կողմից դեռեւս չի իրականացվել: