Երեւանում այսօր՝ փետրվարի 24-ին,  Երեւանի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք» միջազգային ընկերության գրասենյակի դիմաց «Սանիթեքի»  մի քանի տասնյակ աշխատակիցներ պահանջում էին վճարել Ամանորի տոն օրերի աշխատանքի գումարը:

Նրանց խոսքով, հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում իրենք ձյան մաքրման աշխատանքներ են կատարել, որի դիմաց իրենց մինչեւ հիմա մասամբ են վճարել:

«Տոն օրերին տեղումների ժամանակ, քանի որ «Սանիթեքի» տեխնիկան չէր բավականացնում, նաեւ ձյան մաքրման համար այլ տեխնիկա ենք վարձել, աշխատել ենք համարյա 24 ժամ: Արդեն փետրվարի վերջն է, բայց մեզ դեռ չեն վճարել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը: Նշենք, որ  ցուցարարներին «Սանիթեքի» տնօրինությունն ընդունեց, նրանք զրուցեցին եւ եկան համաձայնության: Տնօրինությունը աշխատակիցներին խոստացել է վերջնահաշվարկ անել եւ վճարել գումարը: