Թուրքիայի Էրզրում նահանգի Օլթուհի շրջանում մի տղամարդ գիտակցությունը կորցնելու չափ ծեծել է շանն ու նետել կամրջից։

Սոցկայքերում այս դեպքի տեսանյութը բազմաթիվ թուրք օգտատերերի զայրույթն է հարուցել, քանի որ տղամարդն օրը ցերեկով ու բոլորի աչքի առջեւ գազանաբար շուն է սատկացրել։