Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր` փետրվարի 24-ին, շենքի 9-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա կինը հոգեկան հհիվանդություն է ունեցել, պարբերաբար բուժում ստացել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ կնոջ մոտ հիվանդության գարնանային սրացումներ են եղել, հարազատները «Շտապօգնություն» են կանչել՝ նրան հոգեբուժական կլինիկա տեղափոխելու համար, սակայն մինչեւ «Շտապօգնության» ժամանելը նա իրեն ցած է նետել:
Կինը երկու անչափահաս երեխաների մայր էր, ապրում էր երեխաների, ամուսնու հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շենքերից մեկի բակում առավոտյան 36-ամյա կնոջ դի է հայտնաբերվել:





























