ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պետությունների ղեկավարները նշել են սիրիական կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարեւորությունը, նաեւ քննարկել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շարունակությունը։

«Ուշադրության կենտրոնում սիրիական խնդիրն էր ՝ մասնավորապես Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի ու ԱՄՆ –ի համատեղ հայտարարությունում ներկայացված նախաձեռնությունների ու առաջարկների քննարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։