Boston Dynamics ընկերության ինժեներները ներկայացրել են Atlas ռոբոտի նոր տարբերակը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Engadget-ը։

Երկոտանի ռոբոտի թարմացված տարբերակն ավելի թեթեւ եւ կայուն է դարձել։ Հիմա ռոբոտը կշռում է մոտ 80 կգ եւ ունի 175 սմ հասակ։ Նա կարող է քայլել անհարթ տեղանքով՝ պահպանելով հավասարակշռությունը։ Atlas-ը նաեւ հաղորդիչներ ունի, որոնք օգնում են ավելի լավ կողմնորոշվել տարածության մեջ։

Boston Dynamics-ի հրապարակած տեսանյութում ռոբոտը բարձրացնում է արկղերը, բացում դռները եւ հարվածներ ստանում ինժեներներից։ Ընդ որում, ռոբոտը ջանում է մնալ ոտքերի վրա, իսկ ընկնելու դեպքում ինքնուրույն վեր է կենում։