Թուրքիան նորից, ինչպես եւ 1877-1878 թթ․, «չարի կողմից է»։ Նման տեսակետ է հայտնել Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, բացելով խորհրդարանի ստորին պալատում լուսանկարների ու փորագրանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է ռուս –թուրքական պատերազմի արդյունքում օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրման 139-րդ տարեդարձից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

« Պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվում է ու այսօր՝ Մերձավոր արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում ծավալված բարու ու չարի գլոբալ դիմակայության մեջ Թուրքիան նորից չարի կողմից է, 21-րդ դարի այդ բարբարոսների՝ միջազգային ահաբեկիչների կողմից։ Իսկ Ռուսաստանն առաջվա պես առաջնորդում է համաշխարհային քաղաքակրթության ընդհանուր թշնամու դեմ պայքարը։ Եվ հավանաբար այս անգամ էլ բարին կհաղթի չարին, ինչպես եւ առաջ»,- ասել է Նարիշկինը։