Facebook սոցիալական ցանցը «Like» կոճակին հինգ հավելում է թողարկել, որոնք արտացոլում են օգտատիրոջ հակազդեցությունների հինգ առավել հաճախակի հանդիպող հուզական նրբերանգները:
Նորույթը անցյալ տարվա հոկտեմբերին փորձարկվել է համացանցի միայն Իռլանդիայի եւ Իսպանիայի հատվածում: Այժմ միացվել են մնացած երկրները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հակազդեցությունների տեսակների գունապնակը լրացվել է հինգ նոր տարրով, որոնք հայտնվում են like կոճակը սեղմելու եւ երկար պահելու դեպքում: Դրանք են` angry, sad, wow, haha եւ love: Վեցերորդ խորհրդանիշից` «ուաու», որը փորձարկվել էր Իռլանդիայում եւ Իսպանիայում, հրաժարվել են:
Անցյալ տարվա սեպտեմբերին ընկերության ղեկավար Մարկ Ցուկենբերգը Facebook-ի օգտատերերին խոստացել էր բազմազան դարձնել արձագանքների նրանց զինանոցը: Բայց ընկերության ղեկավարությունը կտրականապես մերժեց «Ինձ դուր չի գալիս» կոճակի ներմուծումը` խուսափելու բացասական հույզերի մեծ դրսեւորումներից:
Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված` Facebook-ում ժամանակավորապես հատուկ կոճակ են ներմուծել նետից խոցված կարմիր սրտի տեսքով: Այն թույլ է տալիս առանց շատ ժամանակ ծախսելու, շնորհավորանք ուղարկել Բոլոր սիրահարների օրվա կապակցությամբ եւ նույնիսկ գեղեցիկ ձեւավորել այն:





























