Դպրոցների վարկանիշավորումը Կրթության ու գիտության նախարարության կարեւոր նորամուծություններից էր, իսկ մոտ ժամանակներս կրթության ոլորտին վերաբերող եւս մի քանի կառավարական նախաձեռնություն խորհրդարան կմտնի։ Այս մասին փետվարի 24-ին ՀՀ ԱԺ-ում հայտնել է Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ «Կարծում եմ, ես դեռ այն տարիքում չեմ, որ վերջին խոսքս ասեմ։ Բայց որպես հետգրություն ես ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանին ու պատգամավորներին աջակցության եւ քննադատության համար»,- հավելել էնա։
«Ի՞նչ վերջին խոսք։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»- Աշոտյանին ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։





























