ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 492.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.56 դրամ (նվազել է 2.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.81 դրամ (նվազել է 10.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ (նվազել է 0.14 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 240.7 դրամ, ոսկի՝ 19,328.16 դրամ, պլատին՝ 14,701.65 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 24-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: