T-Mobile ընկերությունը ջրի տակ նոր Samsung Galaxy S7-ի տուփազերծման հոլովակ է նկարահանել: Այս մասին գրում է Digital Trends-ը:

Տեսանյութը նկարահանվել է՝ նոր սմարթֆոնների ջրակայունությունը ցուցադրելու համար: Մինչ այդ, խոնավությունից պաշտպանություն ուներ միայն Galaxy S5-ը: Galaxy S7 եւ Galaxy S7 Edge մոդելները պաշտպանված են IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս սարքը մինչեւ 30 րոպե մեկ մետր խորությամբ ջրի տակ պահել եւ օգտագործել:

Ըստ Gazeta-ի, Galaxy շարքի նոր սմարթֆոնները ցուցադրվել են Բարսելոնայում կայացած MWC ցուցահանդեսի ժամանակ: S7-ի սովորական տարբերակը 5.1 մատնաչափ անկյունագծով էկրան ունի, Edge-ը՝ 5.5-անոց էկրան: Կախված տարածաշրջանից՝ սմաթֆոններն ընկերության սեփական արտադրության Snapdragon 820 կամ Exynos պրոցեսոր կունենան: