Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն սկսվել են պայթյունով: Ջալալաբադ քաղաքի ընտրատեղամասերից մեկում պայթյուն է որոտացել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ «Թալիբան» շարժման գրոհայինները ընտրությունների սկիզբը նշանավորել էին հրթիռային հարվածներով Քաբուլում եւ Ջալալաբադում: Բացի այդ, հզոր պայթյուն էր որոտացել նաեւ Քաբուլում:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 18-ին Աֆղանստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի 249 տեղի համար պայքարում են 2,5 հազար թեկնածուներ:





























