Աղմկահարույց գործով մեղադրվում է 14 մարդ, նրանցից 9-ն արդեն ձերբակալված է։ Խմբավորմանը, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել հետեւյալ դեպքերի առնչությամբ.
2003 թվականի օգոստոսի 9-ին հարձակվել են ՀՀ քաղաքացիներ Մակվել Էլամիրյանի եւ Լիանա Թումանյանի վրա եւ ծեծել նրանց։
Մահափորձ է կատարվել Օմորդիոն Լավրենսի դեմ` 2003 թվականի հոկտեմբերի 12-ին։ Աֆրիկացուն դանակի 30 հարված է հասցվել։
Հյուսիսային Կորեայի քաղաքացի Կիմ Խեն Իկին 2003 թվականի դեկտեմբերի 14-ին սպանել են։
Սպանել են հանցավոր խմբավորման հետ կապեր ունեցող երկու մարդկանց:
Սպանել են գիտնական-ազգագրագետ Նիկոլայ Գիրենկոյին:
2006 թվականին սպանել են Լամսալ Սամբոյին:
Խմբի անդամներից մեկը մեղադրվում է նաեւ Ուզբեկստանի քաղաքացի Ռաշիդ Սույունովին սպանելու մեջ։




























