Facebook-ում այլընտրանքային լայքերը, որոնք «արձագանքներ» անունն են ստացել, ավելացվել են dislike կոճակ չմտցնելու ցանկության պատճառով: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է նրա ստեղծող Մարկ Ցուկերbերգը:
«Երբեմն տխրություն կամ հիասթափություն արտահայտելու ցանկություն է լինում: Մեր ընկերակցությունը վաղուց խնդրում էր «ինձ դուր չի գալիս» կոճակ մտցնել, բայց ոչ նրա համար, որ կարողանային ցույց տալ, թե գրառումն իրենց սրտով չէ: Մարդիկ ուզում էին կարեկցանք հայտնելու եւ հույզերի լայն սպեկտր արտահայտելու հնարավորություն ունենալ», — նշել է Ցուկերբերգը:
Facebook-ի հիմնադրի խոսքով, նա իր թիմի հետ երկար է մտածել, թե ինչպես կարելի է ճիշտ իրացնել այդ հնարավորությունը: «Իմ նպատակներից մեկը գործառույթն առավելագույնս պարզ դարձնելն էր, ինչպես որ լայք կոճակի սեղմումն է: Արդյունքում մենք ստացանք «արձագանքներ», որոնք թույլ են տալիս արտահայտել սեր, ծիծաղ, զարմանք, տխրություն կամ ջղայնություն», — գրել է Ցուկերբերգը:
Facebook-ի հիմնադիրն ասել է, թե որն է սոցցանցում ամենամեծ ժողովրդականություն վայելող հուզական հակազդեցությունը: Գրությունների տակ ամենից հաճախ հայտնվում է Love նշանը («Սեր»): Սոցցանցի հիմնադրի խոսքով, օգտատերերի ընտրությունն իրեն ճիշտ է թվում, տեղեկացնում է Lenta-ն:
Փետրվարի 24-ին Facebook-ն ավելացրեց այլընտրանքային լայքերի գործառույթը, որոնք «Արձագանքներ» անվանումը ստացան http://news.am/rus/news/313508.html: Նշանները մատչելի դարձան ամբողջ աշխարհի օգտատերերի համար: iOS եւ Android համակարգերի սոցցանցային հավելվածում ամայլերի նոր ալբոմը տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել լայքի խորհրդանիշը եւ մի որոշ ժամանակ մատն էկրանին պահել:





























