ՌԴ Պետդումայում քննարկման է դրվել լրատվական գործիքները լրատվամիջոցներին հավասարեցնելու մասին օրինագիծը։

Լրատվական ագրեգատորներին կպարտադրեն ստուգել տեղեկության իսկությունը, ինչպես նաեւ թույլ չեն արգելված նյութերի տարածումը։ Նման կայքերի վերահսկողությունը կիրականացնի «Ռոսկոմնադզորը»։

«Օրինագծի դրույթներով նախատեսվում է լրատվական ագրեգատորի սեփականատիրոջ վրա իր հրապարակած տեղեկատվության համար պատասխանատվություն դնել, այդ թվում եւ այն դեպքերում, երբ այդ տեղեկությունը լրատվամիջոցների կողմից հաղորդագրությունների եւ նյութերի բառացի շարադրում է»,- ասված է օրինագծին կից պարզաբանող գրառման մեջ, փոխանցում է «Նովայա գազետա»-ն։