Facebook սոցիալական ցանցում 2 գաղտնի սմայլ են գտել, որոնք հուզական արձագանքներ են հայտնում։ Գաղտնի սմայլերը ցուցադրող տեսանյութը հայտնվել է YouTube-ում։
Սոցիալական ցանցի օգտատերը սմայլերը գտել էր այն բանից հետո, երբ բրաուզերում բացել էր Facebook-ի էջերից մեկի մեկնարկային ծածկագիրը եւ փոխել էր մի շարք ցուցանիշների նշանակությունը, հայտնում է Lenta-ն։
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտնել էր, որ օգտատերերի ամենասիրելի հուզական արձագանքը «Սերն» է՝ Love կոճակը։





























