ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երգել է երաժիշտ Ռեյ Չարլզի պատվին կազմակերպված համերգին: Միջոցառումն ընթացել է Սպիտակ տանը` Վաշինգթոնում: 

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, պետության ղեկավարն իր ելույթում նշել է, որ Չարլզի ստեղծագործությունն ընդգրկում է բոլոր ժանրերը, այդ թվում`ջազ եւ ռոք-ն-ռոլ,   R&B, քանթրի եւ սոուլ: «Նա չէր կարող մեզ տեսնել, բայց մենք չէինք կարողանում աչք կտրել նրանից», – ասել է ԱՄՆ-ի նախագահը: Օբաման նաեւ արվեստագետին կոչել է  իր ամենասիրած երաժիշտներից մեկը: 

Smithsonian Salutes Ray Charles: In Performance at the White House  համերգին Չարլզի երգերը հնչել են այնպիսի հայտնիների կատարմամբ, ինչպիսին են Աշերը, Դեմի Լովատոն եւ  The Band Perry-ն: Տեսագրությունը ԱՄՆ-ում կցուցադրվի փետրվարի  26-ին:

Ի սկզբանե Օբաման հայտնել է, թե չի երգի, բայց համերգի ավարտին միտքը փոխել է եւ երգել է շոուի մասնակիցների հետ միասին, տեղեկացնում է   Gazeta-ն: