Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան Իրանի համար տարանցիկ երկիր դառնալու համար։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այօր հնարավորություն կա ընդլայնել Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը։ «Մեր պաշտոնյաները սերտ հարաբերություններ ունեն իրանցի գործընկերների հետ։ Դա մեզ հնարավորություն կտա օգտվել խոշոր նախագծերից, որոնց շուրջ Երեւանը արդեն որոշակի համաձայնագրեր է ստորագրել Թեհրանի հետ։ Իրանը՝ որպես տարածաշրջանում որոշ առումով թելադրող երկիր, փորձում է ընդլայնել համագործակցությունը նաեւ մյուս պետությունների հետ։ Մենք պետք է կարողանանք աշխատել Իրանի իշխանությունների հետ եւ առաջ տանենք մեր շահերը»,- նշել է Ավետիսյանը։