Աստղագետները բացահայտել են այն արագ ռադիոազդակների գտնվելու վայրը , որոնք որոշ մասնագետներ այլմոլորակայինների հավանական ազդանշաններ էին համարել: Հետազոտությունը հրապարակել է Nature ամսագիրը, իսկ դրա մասին հակիրճ հայտնել է RNS–ը:

Գիտնականները նշում են, որ FRB (fast radio bursts) 150418 ազդանշանի աղբյուրը գտնվում է էլիպտիկ գալակտիկայում, որը Երկրից վեց միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում ու համապատասխանում է տիեզերական մոդելին: Առաջին ազդանշանը գրանցվել 2015 թ. ապրիլի 18-ին Ավստրալիայում Փարկս հեռադիտակով: Աստղագետների խոսքով, բռնկման վհզորությունը միլիարդավոր անգամներ գերազանցում էր արեւի ճառագայթման հզորությունը: Հավանաբար բռնկումն առաջացել է այն բանից հետո, երբ երկու չեզոք աստղեր իրար են ձուլվել ու սեւ խորշի վերածվել:

Այս պահին գիտնականները գրանցել են FRB 16 ազդանշան, հայտնում էGazeta–ն: