Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թաղման ժամանակ պայթյուն է որոտացել: 13 մարդ, այդ թվում ոստիկանության 4 սպա, վնասվածքներ են ստացել: Թուրքիայի ուժային կառույցների տվյալներով, այս դիվերսիան սեպտեմբերի 17-ին իրականացրել են քուրդ ապստամբները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Իրաքին սահմանակից Հաքքարիի շրջանում, սեպտեմբերի 16-ի առավոտյան ուղեւորատար միկրոավտոբուսում հզոր պայթյուն էր որոտացել: Նախնական տվյալներով, ավտոբուսը պայթել է ականից: Զոհվել է 12 մարդ: