Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Բալաբինո գյուղում անհայտ խուլիգանները այլանդակել են Վլադիմիր Լենինի հուշարձանը:

Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի արձանը զրկվել է գլխից:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով: Չարագործներին բռնելու դեպքում, նրանց սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Տեղի կոմունիստներն արդեն հայտարարել են, որ մտադիր են վերականգնել հուշարձանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: