Սիրիայի միջազգային կոալիցիայի կազմում գործողություններին ամսնակցելու համար Սաուդյան Արաբիայի F-15 ռազմական օդանավերը փետրվարի 26-ին լինելու են Թուրքիայում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Սաուդյան Արաբիայից 30 հոգանոց զինվորականների խումբ է մեկնել Թուրքիա, որտեղ Ինջիրլիքի ռազմաբազայում նախապատրաստում են դիմավորել F-15 կործանիչներին։





























