ԿԳ նորանշանակ նախարար ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը հերքում է այն լուրերը, թե կուսակցության ներսում համաձայն չեն եղել իր թեկնածությանը, եւ որ ինքը միայն Սերժ Սարգսյանի ու Հրանտ Մարգարյանի համաձայնությամբ է դարձել նախարար: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Մկրտչյանը:

«Դաշնակցության մասին նման բոլոր տեղեկությունները ճիշտ չեն»,- նշեց նա:

Լեւոն Մկրտչյանը հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե կուսակցության անդամների հետ խնդիրներ է ունեցել, եւ որ ինքը ՀՅԴ–ականների զանգերին անգամ չի պատասխանել մինչ պաշտոն ստանալը:

«Ես ընդհանրապես զանգերին պատասխանելու պրոբլեմ ունեմ: Բայց այդպիսի բան չի եղել: Բոլոր կուսակցական ընկերներն իմ ընկերներն են 92թ.-ից` մարդկային եւ կուսակցական իմաստով, եթե մի քիչ խորանաք, կտեսնեք»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: