Շոտլանդիայի Գլազգոյում Osdin Shield կահույքի ընկերությունը հայտնել է իրենց տեսակի մեջ առաջին հակահաբեկչական աթոռներ ու բազմոցներ ստեղծելու մասին: Կահույքի բարձիկների մեջ կարված են զրահ- թիթեղներ, որոնց շնորհիվ դրանք անխոցելի են դառնում:
Կահույքը, որի տակ կարելի է թաքնվել մինչեւ հատուկ նշանակության ջոկատի ժամանելը, ստեղծված է որպես պաշտպանական միջոց շենքում փոխհրաձգության դեպքում: «Մենք այս կահույքը նախագծել ենք՝ հաշվի առնելով անսպասելի հրաձգության դեպքում մարդու բնական արձագանքը՝ կռանալ ու թաքնվել որեւէ բանի տակ»,- պարզաբանել է ընկերության հիմնադիր Դարեն Օսդինը, հայտնում է Lenta–ն:
Ընկերության հիմնական հաճախորդները,հավանաբար կլինեն հյուրանոցները, հանրային սննդի հաստատությունները, դեսպանատներն ու թանգարանները:





























