Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շփոթել է գործընկերոջ անունը եւ նրան Դմիտրի Անատոլեւիչ անվանել՝ տալով Ռուսաստանի վարչապետի անունը։

«Հարգելի՛ Դմիտրի Անատոլեւիչ»,- ասել է Լուկաշենկոն, սակայն հասկանալով սխալը՝ սկսել է արդարանալ, փոխանցում էLifenews-ը։

Լուկաշենկոյին կատակով ընդհատել է Վլադիմիր Պուտինը եւ ենթադրել, որ միգուցե նա իրեն վարչապետ Մեդվեդեւի հետ է շփոթել, քանի որ փողերն այնտեղ են՝ կառավարությունում, որը ղեկավարում է Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւը։

«Ոչ, ոչ այդ պատճառով»,- ասել է Լուկաշենկոն։

Հաղորդվում է, որ դրանից հետո զրույցը ընթացել է սովորական հունով։