Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին հրապարակել է խորհրդարանական ընտրություններում պատգամավորության իր թեկնածուների ցուցակը, հաղորդում է Trend-ը:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները անցկացվելու են նոյեմբերի 7-ին: Նախկին խորհրդարանական ընտրություններն այդ երկրում անցկացվել են 2005-ի նոյեմբերին: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում բացառամես մեծամասնական ընտրակարգով` 125 ընտրատարածքներում:





























