Ռուսաստանցի արտիստուհի Օքսանա Սերոշտանը Գինեսի ռեկորդների գրքի իտալական շոուի ժամանակ ճոպանի վրայով բարձրակրունկ կոշիկներով քայլելու համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Աղջիկը հնարքը կատարել է առանց ապահովագրության: 12 սմ բարձրությամբ կրունկներով Օքսանան կարողացել է 15 մետր տարածություն անցնել ճոպանի վրա:
Ըստ «Ռոսբալտ»-ի, նախորդ ռեկորդակիրը ավստրալուհի Չելսի ՄաքԳաֆինն էր: Սակայն նրան հաջողվել էր հաղթահարել միայն 7.5 մետր տարածություն:











