Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի մեջլիսի 10-րդ գումարման եւ Փորձագետների խորհրդի 5-րդ գումարման ընտրություններում առաջին քվեարկողներից մեկն է եղել։

Ընտրություններից հետո կայացած կարճ մամուլի ասուլիսին Խամենեին ասել է. «Ես Իրանի ողջ ժողովրդին կոչ եմ անում գնալ ընտրություններին եւ ներկայության բարձր մակարդակ ապահովել՝ արտահայտելով իրենց կամքը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն այսօր պետք է խորհրդարան ընտրեն 290 պատգամավորի, իսկ Փորձագետների խորհուրդ՝ 88 հայտնի շիա հոգեւորականների եւ շարիաթի գիտակների։