Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի խումբ աշխատակիցներ այսօր՝ փետրվարի 26-ին, հավաքվել են տոնավաճառի մոտ՝ բողոքելով տաղավարների բարձր վարձավճարների դեմ:

NEWS.am ահազանգած աշխատակիցներից մեկը ասաց, որ այս պահին տոնավաճառը չի աշխատում, աշխատակիցները փակել են տաղավարներն ու բողոքի ակցիա են անում: Նրանց խոսքով՝ իրենք ամսական 140-150 հազար դրամ են վճարում տաղավարների համար, ինչն իրենց համար շատ բարձր գին է, քանի որ առեւտուր չկա: