Տաղավարների բարձր վարձավճարների դեմ այսօր՝ փետրվարի 26-ին բողոքի ակցիա անցկացնող՝ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, 3 աշխատակից բերման է ենթարկվել (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները փողոցից փորձում էին ուժով դուրս բերել այն փակած աշխատակիցներին, երբ քաշքշուկ սկսվեց: Ոստիկաններին, ի վերջո, հաջողվեց բացել Րաֆֆու փողոցը, որն արդեն մեկ ժամ է՝ երկկողմանի փակ էր:

Դեպքի վայրում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նշենք, որ մի քանի հարյուր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ու արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ակցիա են անցկացնում տոնավաճառի մոտ: