Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի վրա կատարված հարձակումը կարող է պայմանավորված լինել այն հողերի շուրջ եղած հակամարտությամբ, որոնց վրա նախկինում տեղակայված էր Չերքեզյան շուկան։

Ինչպես հայտնում է «Վզգլյադը», «Դեդ Հասանն» այդ տարածքը չի կիսել մեկ այլ քրեական հեղինակության՝ Տարիել Օնիանիի հետ։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի բարձրագույն արբիտրաժային դատարանը Չերքեզյան շուկայի վերացումից հետո 66,5 հա հողատարածքը դաշնային սեփականություն էր ճանաչել, որի վրա նախատեսվել է էկոնոմ դասի բնակելի տներ կառուցել։

Այդ տարածքների նկատմամբ հետաքրքրություն էին դրսեւորել մի քանի խոշոր ներդրողներ, այդ թվում՝ «Դեդ Հասանին» եւ Տարիել Օնիանիին սատարող ներդրողներ։ Արդյունքում հաղթել էին «Դեդ Հասանին» սատարող ներդրողները։

«Դեդ Հասանի» վրա հարձակումը տեղի էր ունեցալ հինգշաբթի երեկոյան։ Անհայտ անձը կրակել էր նրա եւ նրա թիկնապահի վրա։ Դրանից հետո, քրեական հեղինակությունը տեղափոխվել էր հիվանդանոց եւ վիրահատվել։

Հետաքննությունը շարունակվում է։