ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով խորհրդի փորձագետները բարձրացրել են Հայաստանում դատական մարմիների անկախությունն ապահովելու անհրաժեշտության հարցը: Կամայական ազատազրկվածների գծով աշխատանքային խումբը նոր է ավարտել 11-օրյա այցելությունը Հայաստան: Խմբի անդամները մտահոգված են, որ դատարանները մեծ պատրաստակամությամբ պաշտպանում են ոչ թե պաշտպանական, այլ մեղադրող կողմի շահերը: ՄԱԿ-ի փորձագետներին, բացի այդ, մտահոգում է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր անազատության մեջ են պահվում առանց կալանքի մասին համապատասխան թույլտվության: Աշխատանքային խմբի անդամները մտահոգություն են հայտնել ազատազրկման վայրերում տեղի ունեցած բռնությունների եւ ճնշման միջոցով կորզված ցուցմունքների վերաբերյալ: Իրավապաշտպանները ընդգծել են, որ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, որը, սակայն գործնականում չի կիրառվում: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության եւ Հայաստանում գործող ՄԱԿ-ի կառույցների հետ:
ՄԱԿ-ի փորձագետներն ահազանգում են Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին

Հասանելի է
русскийՏեղադրություն




























