Բրիտանացի բլոգեր Ջեյմս Վեյրը սելֆիի ձողի հաաշխարհային ռեկորդ է սահմանել: Դրա համար նա ստիպված է եղել 9.57 մետր երկարությամբ ձող պատրաստել:
Հոլովակում Վեյրը ցուցադրում է սելֆիի համար նախատեսված ձողի ստեղծման եւ փոխադրման գործընթացը, ինչպես նաեւ լուսանկարի միջոցով ռեկորդ սահմանելու փորձերը: Արդյունքում բաղձալի կադրը հաջողվում է ստանալ ընկերոջ օգնությամբ: Նկարահանման ժամանակ բլոգերին խանգարում է ոստիկանությունը, մի քանի անգամ էլ նա գրեթե կոտրում է սմարթֆոնը:
Փետրվարի սկզբին ամենաերկար սելֆիի ձողի տեր է ճանաչվել դերասան Բեն Սթիլլերը: Լոնդոնում «Օրինակելի արու 2» կոմեդիայի պրեմիերայի ժամանակ նա 8.5 մետրանոց ձողով լուսանկար էր արել՝ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:











