Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը «տնտեսության այլասերում է» անվանել աշխատանքային միգրացիան: Վերջին շրջանում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքագլուխը նման հայտրարաությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության անկախ արհմիությունների գլխավոր խորհրդի նիստի ժամանակ: «Միգրանտները՝ տնտեսական համակարգի այլասերումներն են: Ամեն օր մենք նվազեցնում ենք նրանց քվոտաները՝ 70-100 հազար մարդով»,-հայտարարել է Լուժկովը: Բայցեւայնպես, ըստ նրա, այդ քվոտաները «դադարել են աշխատել», քանի որ Դաշնային միգարցիոն ծառայությունում դրա վրա «թքած ունեն»: Մոսկվայի էքսցենտրիկ ղեկավարի խոսքով՝ քվոտավորման ամբողջ իմաստը եւ դրա էֆեկտիվությունը զրոյի է հավասարվում, քանի որ միգրացիոն ծառայությունները 2010 թվականի հուլիսից արտասահմանցի աշխատողներին հատուկ սերտեֆիկատ են տալիս, այնպիսի մի փաստաթուղթ, որը «կարելի է գնել եւ աշխատել»:  Բացի այդ, Լուժկովը հայտարարել է, որ Մոսկվայում արձանագրվող հանցագործությունների 50 տոկոսը կատարում են միգրանտները: