Այսօր ՝ փետրվարի 27-ին, դադարեցվել են Սիրիայում ռուսական ավիացիայի ՝ այդ թվում հեռավոր ավիացիայի թռիչքները:

Ռուսաստանի Օդատիզերական ուժերը ժամը 00:00-ից ամբողջովին դադարեցրել են հարվածները Սիրիայի այն զինված խմբավորումներով տարածքներին, որոնք հայտնել են հրադադարին միանալու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ՊՆ Գլխավոր շտաբը:

 Գլխավոր շտաբից հայտնել են, որ սիրիական բանակը ու Սիրիայի տասնյոթ զինված խմբավորումներ պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը:

ՌԴ ՊՆ-ն նաեւ ԱՄՆ-ին է տրամադրել Սիրիայում հրադադարին միացած խմբավորումների ու այն տարածքների ցանկը, որոնց ուղղությամբ հարվածները պետք է դադարեցվեն: