Ամերիկացի ու ռուս ֆիզիկոսները նոր տարր-մասնիկ են բացել՝ «տետրաքվարկ» անունով: Այն կոչել են «Х(5568)», որտեղ 5568 թիվը նշանակում է մեգաէլեկտրավոլտերի զանգված: Այդ մասնիկը էկզոտիկ է, որովհետեւ այն միայն արհեստական պայմաններում է հնարավոր ստանալ, հայտնում է rsute.ru–ն:
Մասնագետները ներկայացրել են մի տեղեկություն, որը հավաքվել է D0 դետեկտորով «Տեւատրոնի» աշխատանքի ընթացքում, երբ այն դիտարկում էր հազվագյուտ մասնիկների՝ «տարօրինակ Բ մեզոնների» տրոհումը: Մեզոնները երկու տարր ունեն:
Գիտնականները նկատել են, որ նոր մասնիկը քվարկներ է պարունակում՝ փոքրիկ չորս գույնանի օբյեկտներ՝ «վերին» քվարկ, «ներքին» հակաքվարկ, «հիասքանչ» քվարկ ու «տարօրինակ» հակաքվարկ:
Համագործակցության ներկայացուցչի՝ Դմիտրի Դենիսովի խոսքով, սկզբում ֆիզիկոսները չէին հավատում, որ նոր մասնիկ են բացաահայտել: Միայն բազմաթիվ ստուգումներից հետո է պարզ դարձել, որ դիտարկվող ազդանշանը չի կարող բացատրվել որեւէ ֆոնային կամ այլ անհայտ պրոցեսներով: Այն հստակ վկայում է նոր մասնիկի մասին:





























