Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը իր զեկույցում նշել է, որ Իրանը պահպանում է միջուկային էներգիայի հարցերով «վեցյակի» հետ համաձայնագրի պահանջները, հայտնում է Deutsche Welle-ն:

Հայտնում են, որ հարստացված ուրանի պաշարները երկրում չեն գերազանցում 300 կգ-ն:

«Իրանը ուրանը 3.67 նիշից շատ չի հարստացնում»,- նշում են զեկույցի համահեղինակները:

Սա ԱԷՄԳ առաջին զեկույցն է՝ հունվարին Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո: