Իրանում 2016-ի խորհրդարանական ընտրությունները երկրի քաղաքական անկախության խորհրդանիշն են: Այդ մասին  Twitter-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:  

Նրա խոսքով, Իրանի կառավարությունը հաստատեց, որ ժողովրդի ձայնի երաշխավորն է եւ վայելում է նրա վստահությունը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փետրվարի  26-ին Իրանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Մեջլիսի եւ Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է ընտրողների 58 տոկոսը: Պատգամավորության   4 հայ թեկնածուից, որոնք մասնակցել են  10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին, երկուսը հաջող անցել են ամբողջ գործընթացը. Իրանի խորհրդարանի անդամ են դարձել Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը: